Իրանն Ադրբեջանի հետ քննարկում է «Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտիների վերակառուցմանը ներգրավվելու հարցերը»
Բաքվում Իրանի և Ադրբեջանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են իրանական ընկերությունների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտիների վերականգնման գործում: Այս մասին գրում է Pars Today-ը։
Չորեքշաբթի օրը Բաքվում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին իր թվիթերյան էջում անդրադառնալով Ադրբեջանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության խորհրդի նախագահ Օրխան Մամեդովի հետ հանդիպմանը, նշել է, որ այս հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում, հատկապես պատերազմից տուժած տարածքներում, Իրանի և Ադրբեջանի մասնավոր հատվածի, կառավարությունների և գործարարների համագործակցության խորացման հնարավորությունները:
Մուսավին գրել է. «Իրանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն համագործակցության մասին փաստաթուղթ` Լեռնային Ղարաբաղի վերոնշյալ շրջանների վերականգնմանը իրանական ընկերությունների մասնակցության վերաբերյալ»:
Նշվում է, որ իրանական ընկերություններն արդեն հայտարարել են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման նախագծերին մասնակցելու պատրաստակամության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին