«Հրապարակ». Ընդդիմությանն անտեսելու արվեստը. Ով է մտքափոխ արել Արայիկ Հարությունյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ուղերձում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ սկսել է խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու օրակարգով, ապա շարունակեց, որ ստեղծված մթնոլորտը լիցքաթափելու նպատակով պատրաստ է սահմանադրական իր լիազորություններից հրաժարվել և կադրային ու անվտանգային որոշումները կայացնել խորհրդարանի ու ԱԱԽ-ի հետ համատեղ, սակայն մի քանի օր ընթացող ակտիվ կադրային փոփոխությունների ադյունքում նա դեռևս պաշտոնների է նշանակում իր մարդկանց և աջակիցներին:
Արցախում վստահ են, որ Հայկ Խանումյանի և Մանե Թանդիլյանի համար անձամբ Նիկոլ Փաշինյանն է միջնորդել: Իսկ նախօրեին արդարադատության նախարար է նշանակել իր աշխատակազմի ղեկավար Կարեն Դանիելյանին, առողջապահության նախարար՝ Միքայել Հայրիյանին, ով Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկն է և նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Հարությունյանին։
Արցախի քաղաքական դաշտում վստահ են, որ Արայիկ Հարությունյանին մտքափոխ է արել Նիկոլ Փաշինյանը, վերջինս իր փորձով խորհուրդ է տվել անտեսել ընդդիմությանը և շարժվել սեփական օրակարգով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։