Դատարանը քննում է Քաջարանի քաղաքապետի խափանման միջոցի հարցը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի առջև հավաքված են քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Քաջարանի քաղաքապետին։
Նրանք վանկարկում են՝ Մանվել, Մանվել։
«Այստեղ զոռով եկած մարդ չկա»,- նշեցին ներկա սյունեցիները։
Ներկաներն ասում են, որ պարտավոր են լինել ավելի ուժեղ, քանի որ երբ նայում են Սյունիքի նոր սահմաններին, հասկանում են, որ իրենց ողնաշարը թուլացրել են։
«Երբ գումարտակի հրամանատարին խրամատից հանում, բերում են պատասխաանատվության ենթարկելու չգիտես ինչի համար, համարում եմ ստորություն։
Ստորություն եմ համարում այն, որ մենք մայրաքաղաք ենք գալիս այլընտրանքային ճանապարհով, քանի որ պետությունն անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Տալիս է հեռախոսահամար, որ եթե գերի ընկնեն, զանգեն։ Դրա համար բացի այն, որ երաշխքիներ չունենք, 97 տոկոսից ավելի ձայն հավաքած համայքների ղեկավարներին են բերում, ուզում են կալանավորել։ Այսինքն՝ ինչ են ուզում անել՝ կարո՞ղ է Սյունիքը հանձնելու ծրագիր կա, մեզ տեղյակ չեք պահում։ Ասեք, իմանանք, միգուցե ձեզ կարողանանք օգնենք, բայց թաքուն ոչինչ մի արեք»,- նշեց սյունեցիներից մեկը։
Քննչական կոմիտեից երեկ հայտնել էին, Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ նույն համայնքի 30-ամյա բնակչին առևանգելու համար։ Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյանը՝ Քաջարանի քաղաքապետի դեմ գործի մասին. Սա քաղաքական հետապնդումից վերան գորժընթաց է արդեն
- Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ նույն համայնքի 30-ամյա բնակչին առևանգելու համար
- Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
- Ցավալի է՝ մարտական դիրքերը թողել եմ, քանի որ կանչել են հարցաքննության. Քաջարանի քաղաքապետ
- Խրամատներից տեղափոխվել ենք մայրաքաղաք. ակցիա՝ ՔԿ դիմաց ի աջակցություն Քաջարանի քաղաքապետի
- Քաջարանի քաղաքապետը վաղը հրավիրվել է ՔԿ
- Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում