Զոհվածների նույնականացման սխալները շտապելու արդյունք են եղել. Արսեն Թորոսյան
«Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ նույնականացումն այնքան էլ ճշգրիտ չի իրականացվել, բայց նաև այդպիսի դեպքերը նույնպես կանոն են համարվում: Այնպես չի, որ մենք բարձր որակով չենք անում: Աշխարհում լինում են այդպիսի դեպքեր»,- ներկայացնելով զոհվածների ԴՆԹ թեստավորման գործընթացը՝ կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Արսեն Թորոսյանը հակադարձեց՝ ասելով, որ իր իմանալով այդ դեպքերն ավելի շատ շտապելու արդյունք են եղել, երբ նույնականացումն արվել է ոչ թե ԴՆԹ-ով, այլ վիզուալ: Նրա խոսքով, ԴՆԹ նույնականացումից հետո պարզվել է, որ վիզուալ նույնականացումն այնքան էլ ճիշտ չէր:
Փաշինյանը հայտնեց, որ մարմինների նույնականացման գործընթաց ԴՆԹ թեստերով արագացնելու համար առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որը ճանապարհին է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավաստիացրեց, որ պատերազմի հենց առաջին օրերից իրականացվել է, 24-ժամյա ռեժիմով աշխատանք և ձեռքով արվող որոշ գործողություններ ավտոտմատացրել են:
«Նոր հոսքագիծը թույլ կտա կրկնապատկել մեր հզորությունները: Նաև դրան զուգահեռ այլ գործընթացներ էլ են արվում: Դա շատ բարդ, բազմաբաղադրիչ գործընթաց է, դրանով է պայմանավորված թվացյալ դանդաղությունը: Թվերով մենք շատ մեծ ծավալ ենք իրականացրել, մոտ 10 անգամ ավելի շատ հետազոտություն է արվում, քան մինչև դա»,- հայտնեց առողջապահության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան