Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի կեսը թերի էին
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի շարքում կային բազմաթիվ նախագծեր, որոնք նախարարական կոմիտեում խմբագրման էին ենթարկվել, բայց կառավարության նիստին ներկայացվել էին դրանց չուղղված տարբերակները: Ֆինանսների , աշախատանքի և սոցիալական հարցերի և տարածքային կառավարկան և ենթակառուցվածների նախարարները խնդրեցի նիստում որոշումները հաստատելուց հետո համապատասխան փոփոխություններ անել դրանցում:
Էկոնոմիկայի նախարար Վահե Քերոբյանն էլ նկատեց, որ Ատոմ Ջանջուղազյանի դիտարկման տակ ընկնում են չզեկուցվող 44 հարցերի կեսը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախագծերն այդ տեսքով կընդունվեն, որից հետո համապատասխան որոշումներ կլինեն դրանց վերաբերյալ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արտահերթ ձայնի իրավունքով ներկայացրեց չզեկուցվող Քաղաքացիական օրենսգրքում և «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի առողջությանը հասցված վնասի հատուցման մասին» օրենքում կատարված մի շարք փոփոխությունները, որոնք թույլ կտան շահառուներին հատուցում ստանալ զինծառայողների հմնադրմից:
Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ, անհայտ բացակայող ճանաչելու համար գործող կարգավորումներով անհրաժեշտ է վերջին մեկ տարում բնակության վայրից բացակայելու մասին հաստատում, իսկ նոր կարգավորմամբ զինծառայողների համար հատուկ սահմանվել է 3 ամիս ժամկետը և հետադարձ ուժով այն տարածում է սեպտեմբրի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախարարի խոսքով, այդ խմբի զինծառայողների ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անհայտ ճանաչելու հիմքով և դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամ և ստանալ գումարները:
Բադասյանը հայտնեց, որ գործող օրենքով դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս պետք է անցնի, որպեսզի հատուցումը տրամադրվի, իսկ նոր փոփոխություններով այդ ժամկետը նույնպես կրճատվել է:
Նախարաը հայտնեց, որ խոսքը գնում է 70 կամ 82 մլն դրամի հատուցման մասին, որից 10 միլիոնը տրվում է միանվագ իսկ մնացածը՝ 20 տարվա ընթացքում հավասարաչափ բաշխման միջոցով:
Արդարադատության նախարարը ներկայացրեց, որ մյուս փոփոխություններով նախատեսված է, որ այն քաղաքացիներին, որոնք կամավոր են մասնակցել ռազմական գործողություններին և զորակոչի որևէ ձևաչափում չեն ընդգրկվել, հնարավորություն է տրվել ՊՆ տեղեկանքի հիման վրա նույնպես օգտվել հիմնադրամի միջոցներից:
Ըստ Բադասյանի, դրոշմանիշային վճարների չափը նույնպես փոխվում է, քանի որ վերջին պատերազմի զոհերի մեծ թվի պատճառով «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամը չի կարողանում վճարել բոլոր շահառուներին: Ըստ փոփոխությունների, մինչև 100 հազար դրամ եկամուտ ունեցողների համար դրոշմանիշների վճարը կլինի 1500 դրամ: 100 - 200 հազար դրամ եկամուտի դեպքում՝ 3 հազար դրամ և գնահատման սանդղակը հասնում է 15 հազար դրամի՝ 1 մլն դամից ավել եկամուտ ունեցողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան