Մեկ օրում ավելի քան 480 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Ավելի քան 480 փախստականներ վերադարձել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր Երևանից 488 փախստական ավտոբուսներով տեղափոխվեց Ստեփանակերտ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվում էր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկության ուղեկցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ, ապահովում քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան