«Ալիևի կողքը վիզը ծուռ նստում է, գալիս է այստեղ՝ բոլորին ասֆալտին է փռում»
«Այստեղ ներկա մարդիկ հասկանում են, որ հայրենիք ենք կորցնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներից մեկը։
Նա նշեց, որ չի հասկանում այն մարդկանց դիրքորոշումը, որոնք չեն մասնակցում այս ակցիաներին. «Նիկոլը դավաճան է, իրավունք չունի կառավարելու այս երկիրը։ Քանի ինքը կա, ոչ մի հաջողություն չենք ունենալու։ Իր ամեն վայրկյան, րոպե մնալը վնաս է այս երկիրին։
Դավաճանը Նիկոլը պետք է գնա»։
Քաղաքացու խոսքով, նրա մնալու դեպքում վտանգները շատ են լինելու, հասարակության պառակտումը շարունակվելու է։
«Չենք իմանում իրենց պայմանավորվածությունները։ Ոչ ոք չի տեսել այդ թղթերը, ոչ ոք չի բացառում, որ Սյունիքից, Տավուշից, Վայոց Ձորից մի մասը...
Նիկոլը սուտասան է, շիզոֆրենիկ, կրթություն չի ստացել։ Ո՞նց կարող է ներկայացնել մեր երկիրը։ Մարդ ամաչում է, որ իր երկրի ղեկավարը վիզը ծռած նստում է Ալիևի կողքը, գալիս է այստեղ բոլորին ասֆալտին է փռում։ Դուխով տղա ես, այնտեղ խոսի։ Եկել ես այստեղ, ոստիկանների հետևում կանգնում ես ու մեծ-մեծ խոսում»,- ասաց քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- Փողոցից ցանկացած մեկին վերցրեք, դրեք Փաշինյանի փոխարեն, ՀՀ-ի համար 10 անգամ ավելի լավ կլինի. Վազգեն Մանուկյան
- Էդգար Ղազարյան. Մոտեցել հարցրել եմ. հայ են
- Տիգրան Աբրահամյան. Ինձ ապօրինի բերման ենթարկվեցին
- Դավիթ Հարությունյան. Այս ուղղությամբ, որ շարժվում ենք, գնում ենք ընդհանրապես ինքնիշխանության վերացում
- Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
- Այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը այդ նույնը լինելու է Վայոց Ձորում. Սաղաթելյան
- Իրավապաշտպան. Ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան