Արսեն Բաբայան. Ալիևը, Գորիսից ընդամենը 6 կմ հեռու կանգնած հայտարարել է, որ ավելացնելու է բանակի ֆինանսավորումը
«Հայրենիք» կուսակցության քաղքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Դավաճանների պարագլուխ նիկոլն ու իր թիմակիցները պարբերաբար պնդում են, թե ՀՀ տարածքից որևէ սանտիմետր չի հանձնվելու ադրբեջանին։
Իսկ վստա՞հ ենք, որ ՀՀ տարածքը հենց այն տարածքն է, որը մենք գիտենք և որը իրապես ՀՀ տարածքն է։ Ես հիմնավոր կասկած ունեմ, որ ԴԱՎԱՃԱՆ նիկոլը ՀՀ նոր տարածքներ է գծում և շատ տարածքներ, որոնք իսկապես ՀՀ-ինն են, շուտով կհայտարարի, թե ՀՀ-ինը չեն եղել։ Համոզմունքիս համար հիմք է հանդիսացել 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանումը կարգավորող օրենքի հրապարակ բերելը։ Եթե իսկապես համոզված եք, որ հենց այդ օրենքն է հիմնական մեղավորն այս վիճակի, ապա ինչի՞ ժամանակին չէիք փոխել նախկինների ընդունած այդ անհաջող օրենքը։ Մոռացե՞լ եք, որ ձեզ ոչինչ չխանգարեց փոխել Սահմանադրությունը (չափից դուրս ապօրինի)։
Ալիևը, Գորիսից ընդամենը 6 կմ հեռավորության վրա կանգնած հայտարարել է, որ 2021 թվականին էականորեն ավելացնելու է բանակի ֆինանսավորումը և սպառազինությունը։ Տեսնես ինչի՞ է ալիը հզորացնում բանակը, երբ, ըստ նիկոլի, իր ստորագրած ղազագիրը փրկել է բոլորին և պատերազմն իբր ավարտվել է։
Ժողովուրդ, տես վերջնականապես ուշ չլինի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան