ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ռեժիմը ձեռնտու է եղել բացառապես Ադրբեջանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է.
«Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ռազմական դրություն մտցնեն հոգուտ թշնամու։ Հայաստանը այդ հացում միակն է։
Սեպտեմբերի 27-ին մտցվեց ռազմական դրություն։
Ռազմական դրության պայմաններում իբրև թե պետք է պահեստազորի և տեխնիկայի համընդհանուր զորահավաք կազմակերպեին, բայց այն կառավարության կողմից միտումնավոր ձախողվեց, ինչը ձեռնատու էր միայն թշնամուն։
Կոչ արվեց կամավորական ջոկատներ ստեղծել, որի համար ռազմական դրություն բոլորովին պետք չէր։
Ռազմական դրության պայմաններում, արգելվեց պաշտոնական ստից ու կեղծիքից բացի, այլ կարծիք։ Սա ևս ձեռնատու էր միայն թշնամուն, որովհետև թիկունքը հաղթական պարտության մասին իմացավ միայն այն դեպքում, երբ Շուշին պաշտոնապես հանձնված էր, իսկ Նիկոլն արդեն ստորագրել էր կապիտուլյացիոն խայտառակ հայտարարությունը։ Այսինքն Հայրենիքի մեծ մասը վաճառելու գործարքը։
Ռազմական դրության ռեժիմի պարագայում Նիկոլը հանձնում է նաև Սյունիքի գյուղերը։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, բայց թշնամու զինված զորքերը, դրոշը ձեռքներին անարգել մտնում են այդ պետության տարածք։ Այս պարագայում ևս ՀՀ ռազմական դրությունը ձեռնտու է միայն թշնամուն։
Կապիտուլյացիայից հետո, ռազմական դրության ռեժիմի որոշ սահմանափակումներ հանվել են, բացառությամբ Նիկոլին անվստահություն հայտնելու սահմանափակմանը։ Սա ևս ձեռնտու է թշնամուն, որովհետև Ադրբեջանը որտեղի՞ց պետք է գտներ Նիկոլի պես դավաճան, որը կամավոր հիմունքներով ՀՀ գյուղերը ևս հանձնի թշնամուն։ Բացի այդ, ոչ միայմ հանձնի հողերը, այլ նաև ոստիկանական բիրտ ուժով պայքարի իր արժանապատիվ քաղաքացիների դեմ։
Հայաստանում միայն հիմարները չեն համաձայնվի այն մտքի հետ, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմը ձեռնտու է եղել բացառապես Ադրբեջանին»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Տեսնում ե՞ք չէ, Սյունիքում թուրքերն այնպես են սեղմել, որ Արցախի մասին արդեն մոռանում եք
- Արտակ Զաքարյան. Եթե մեր երկրում կա անթասիբ զանգված, դեռ չի նշանակում, որ Հայաստանն արժանի է կործանման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան