Արցախի սահմանամերձ գյուղերում տարակուսանքով են ընդունել զենք-զինամթերքը հանձնելու որոշումը
Արցախի սահմանամերձ գյուղերում տարակուսանքով են ընդունել զենք-զինամթերքն ու կապի միջոցները հանձնելու որոշումը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
Ասկերանի շրջանի մի շարք գյուղերում ցավով են ընդունել զենք-զինամթերքն ու կապի միջոցները հանձնելու որոշումը, մի փոքր էլ տարակուսանքով: Ավելին, առաջարկում են օրենք ընդունել, ըստ որի սահմանամերձ բնակավայրերում կլինեն ինքնապաշտպանական կամ արագ արձագանքման խմբեր:
Հիմնավորում են՝ ռուսական խաղաղապահ զորքերը միայն դիտարկում են իրավիճակը, այն էլ հակառակորդի հետ շփման ոչ բոլոր հատվածներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին