Բանջարեղենով բեռնված «Գազելը» զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի տարածքում
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, որը բեռնված էր բանջարեղենով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և զառիվայրից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի տարածքում: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:
Ըստ մեքենայի վարորդի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Պ.-ի, նա կորցրել է մեքենայի կառավարումը` ուշադությունը շեղելով իր բջջային հեռախոսին: Ավտոճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, լայնացվում և փոխվում է ճանապարհի վերին շերտը:
Միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:
Այս տարվա ընթացքում սա արդեն յոթերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: Հարավկովկասյան երկաթուղին իր հերթին գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները և վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա