Ավելի շատ ադրբեջանցիների և ռուսների մասնակցությամբ իրականացվում է դիրքերի տեղորոշման աշխատանքներ. Գևորգ Փարսյան
«Ադրբեջանցիներն առաջարկել են, որ այն մասերում, որտեղ իրենք դիրքավորված են սահմանին, հայկական կողմը հետ քաշվի, որպեսզի դիրքերի միջև 100-150 մետր անվտանգության գոտի ապահովվի և իրենք էլ նույն չափով հետ կքաշվեն, որպեսզի կողմերի զինվորները իրար հետ շփում չունենան և նոր կոնֆլիկտներ չառաջանան»,-ԱԺ-ում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:
Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի սահմանապահ զորքերի ղեկավարը հայտնել է, որ սահմանազատում որպես այդպիսին գոյություն չունի և հարցրեց, թե ի՞նչ է կատարվում Սյունիքում, արդյո՞ք սահմաններին կան տարբերանշաններ:
Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ նրանց հետ այդ հարցով բանակցել էր ՊՆ նախարարության ներկայացուցիչ գեներալ Վալերի Քոչարյանը, որը ներկայում համակարգում է սահմանների պաշտպանության գործընթացը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ առաջարկել է, որ այդ մոտեցումը կիրառեն ամբողջ սահմանի երկայնքով, քանի որ որոշ հատվածներում, մասնավորապես՝ Արաքս գետի հարակից մասի ողջ սահմանով ադրբեջանցիներն են դիրքավորվել:
Կապանի քաղաքապետը հայտնեց, որ իրականում Սյունիքում տարբերանշաններով սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում:
«Այլ ավելի շատ ադրբեջանցիների և ռուսների մասնակցությամբ իրականացվում է դիրքերի տեղորոշման աշխատանքներ»,- նկատեց Գևորգ Փարսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան