Հռոմի պապը Urbi et orbi ուղերձում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին
Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Ծննդյան տոնին հանդես գալով ամենամյա Urbi et orbi ուղերձով, որը վերծանվում է որպես «(Հռոմ) քաղաքին ու համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնություն», ս․թ․ դեկտեմբերի 25-ին անդրադարձ է կատարել նաև արցախյան հիմնախնդրին։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։
Այս առթիվ Սրբազան քահանայապետը մասնավորապես նշել է․ «Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության և ներգրավված երկրների հանձնառությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում հրադադարը շարունակելու և երկխոսությունը խթանելու համար՝ որպես խաղաղության և հաշտեցման միակ ուղի․․․․»։
Հռոմի Պապի անդրադարձն արցախյան հիմնախնդրին Կաթողիկե եկեղեցու առաջնորդը Ս․ Ծննդյան տոնին հանդես գալով ամենամյա Urbi et...
Posted by Embassy of Armenia to the Holy See / Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն on Friday, 25 December 2020
Հարակից հրապարակումներ`
- 100 հավատացյալ, մի փոքր խումբ եպիսկոպոսներ և կարդինալներ են մասնակցել սուրբծննդյան պատարագին Վատիկանում
- Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունում է Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը
- Հռոմի պապը կոչ է արել խաղաղություն հաստատել Կովկասում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում