Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով
2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով։ Այս մասին հիշեցնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտենից:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է նաև հետայսու ապրանքների առևտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում և (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։
ՊԵԿ-ից հիշեցննում են, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։
«Զգուշացնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված դրույթները և զերծ մնալ հնարավոր խախտումներից»,- հայտնում են ՊԵԿ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական ապրանքների ներկրման արգելքից հետո, վստահաբար, գնաճ չի լինի. նախարար
- Ոչ թուրքական ապրանքներին
- «Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը
- Հայաստանում սուպերմարկետների խոշոր ցանցերը ոչ են ասում թուրքական ապրանքներին
- «Հայերը զուտ հայրենասիրական նկատառումներով թուրքական ապրանք չեն գնում». գործարար
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին