Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է տրամադրել ԿԽՄԿ-ին ՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար
Ռուսաստանը 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի կառավարության որոշմանը համապատասխան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե կամավոր մուտքագրվել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու համար միջոցներ ձեռնարկելու հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար»,- տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ այս ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը:
«Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում խաղաղ բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ»,- նշել են նախարարությունը՝ ավելացնելով, որ պատրաստ են հետագա փոխգործակցության Կոմիտեի հետ և հուսով, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատել իր լիազորությունների տակ գտնվող տարածքներում:
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ-ն շարունակելու է իրականացնել իր միջնորդական մարդասիրական առաքելությունը
- Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից. Ավինյան
- ԿԽՄԿ-ն մեծացնելու է իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում
- Հայկական, ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչին
- ԿԽՄԿ նախագահ. Կոմիտեն նախատեսում է մեծացնել իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում
- Կարմիր Խաչը քաղաքացիական բնակչությանը տրամադրում է դեղորայք, պարենամթերք և հիգիենայի պարագաներ․Պասկալ Հունտի
- ԿԽՄԿ ղեկավար. Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա