Ձյան տեղումների պայմաններում ականներից մաքրվում է Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ձյան ինտենսիվ տեղումների պայմաններում ականներից մաքրում է Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերը: Առատ տեղումները հանգեցրել են տեսանելիության զգալի նվազման և սակրավորների աշխատանքի համար լրացուցիչ դժվարություններ են ստեղծել: Այդ մասին տեղեկությունը հրապարակված է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում:
Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները արդեն մաքրել են ավելի քան 280 հա տեղանք, շուրջ 107 կիլոմետր ճանապարհ, 452 բնակելի շինարարություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9 հազար պայթուցիկ առարկա:
Պայթուցիկ օբյեկտներից Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել աշխատանքների բարձր տեմպը լեռնային տեղանքներում և անբարենապաստ եղանակին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան