100 հավատացյալ, մի փոքր խումբ եպիսկոպոսներ և կարդինալներ են մասնակցել սուրբծննդյան պատարագին Վատիկանում
Դեկտեմբերի 25-ի լույս առավոտվա գիշերը Գրիգորյան օրացույցով կաթոլիկ քրիստոնյաները նշում են ամենակարևոր տոներից մեկը` Սուրբ Ծնունդը: Այս տարի սուրբծննդյան տոները տեղի են ունենում կորոնավիրուսի համաճարակին զուգահեռ: Կարանտինի սահմանափակումների և պարետային ժամի պատճառով Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատարագը սկսել է սովորականից շուտ ՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում: Ծառայությանը ներկա գտնվողների թիվը սահմանափակ էր: Քահանաների մեծ մասը և բոլոր հավատացյալները դիմակներով էին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր խոսքում հատկապես նշել է, որ այս օրերին մարդիկ պետք է մեկ անգամ ևս հիշեն կարիքավորներին օգնելու մասին:
Պատարագը մատուցվել է Սուրբ Պետրոս տաճարի հետնամասում, որին ներկա էին մոտ 100 ծխականներ և սակավաթիվ կարդինալներ ու եպիսկոպոսներ: Սովորաբար այս ծառայությունն անցկացվում է բազիլիկի հիմնական մասում `մինչև 10 հազար մարդու մասնակցությամբ, ներառյալ գրեթե 200 երկիր ներկայացնող դիվանագիտական կորպուսի:
Բոլորը, բացի Հռոմի Պապից և փոքր երգչախմբից, դիմակներով էին պատարագի ժամանակ, որը սկսվել էր սովորականից երկու ժամ շուտ, այնպես, որ նույնիսկ սահմանափակ թվով ներկաներ կարող էին տուն վերադառնալ մինչև երեկոյան ժամը տասը՝ իտալական պարետային ժամի պատճառով:
«Աստծո Որդին մերժված ծնվեց, որպեսզի մեզ ասի, որ յուրաքանչյուր մերժվածն Աստծո զավակ է», - ասաց իր քարոզում Ֆրանցիսկոս Պապը:
Հայրապետը հիշեցրեց, որ Քրիստոսի ծննդյան տոները պետք է բոլորին ստիպեն մտածել «մեր մեծաթիվ քույրերի ու եղբայրների հանդեպ մեր անարդարության» մասին, այլ ոչ թե պատճառ հանդիսանան «կուտակման մեր անվերջ մոլուցքի հետապնդման» և անցողիկ հաճույքների համար:
«Աստված մեզ մոտ եկավ աղքատության մեջ և կարիք ունի մեզ ասելու, որ աղքատներին ծառայելով, ցույց կտանք մեր սերը նրա հանդեպ», - ասել է 84-ամյա հայրապետը, ով ութերորդ անգամ նշում է Սուրբ Ծնունդը որպես Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ:
Ուրբաթ օրը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կարդալու է իր ավանդական ուղերձը Վատիկանի ներսում գտնվող սրահից, այլ ոչ թե Սուրբ Պետրոսի հրապարակի կենտրոնական պատշգամբից: Այս ուղերձին սովորաբար ականատես են լինում տասնյակ հազարավոր մարդիկ:
Իտալիայում սուրբծննդյան և Ամանորի ընթացիկ տոների ժամանակ խիստ կարանտին է: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում խանութների մեծ մասը փակ կլինի: Այս օրերին մարդկանց թույլատրվում է միայն մեկնել արտագնա աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերով:
Սահմանափակումները նշանակում են, որ քրիստոնյաները չեն կարողանա այցելել Սուրբ Պետրոսի հրապարակ կամ բազիլիկա: Դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Հռոմի Պապի մասնակցությամբ բոլոր միջոցառումները կանցկացվեն փակ սենյակներում՝ նվազագույն թվով մարդկանց ներկայությամբ, ինչպես նաև կհեռարձակվեն ինտերնետով և հեռուստատեսությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում