Արցախցին Աննա Հակոբյանին. Կարո՞ղ է գաս հիմա էլ Մեհրիբանին Ստեփանակերտ թեյախմության հրավիրես
Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի կողմից Արցախում ամանորյա միջոցառման կազմակերպելու դեմ բողոքի ակցիային ժամ առ ժամ նոր արցախցիներ են միանում։ Արցախցի Իրինա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի հարց է ուղղել Հակոնյանին.
«Տուք ղարաբաղցուն լյավ չք գիդում։
Ժողովուրդ ծեր սաղ ծանոթների կտեղեկացնիք վեշմին հավաք, վեշմին յոլկա, տանը նստին`
Աբուռին!!!
Այր ու կին որոշել են ծաղրել բոլորիս։
Եռաբլուրը սրբապղծեցին հիմա էլ անցնում են Արցախի հայկական մասում մնացած երեխաների առանց այն էլ ոչ ամանորյա օրը պղծելուն (ամսի 26-27ին)։
Եթե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, ապա ի՞նչ գործ ունես այստեղ աննա հակոբյան
Կարո՞ղ է պատահական գաս հիմա էլ Մեհրիբանին Ստեփանակերտ թեյախմության հրավիրես `երեխաների համար կազմակերպվող տոնակատարության պատռվակի տակ
Բոյկոտել է պետք այս ամենը։
Տեղ գյուղից այս կողմ ոտդ անգամ չփորձես դնել
Եթե եռաբլրում հաջողվեց մանկլավիկներով շրջապատված անել ձեր սեւ առաջադրանքը, ապա այստեղ չեք հաջողի»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցին՝ Աննա Հակոբյանի միջոցառման մասին. Բավ է աղ լցնեք մեր վերքերին, հեռացե՛ք
- Լիլիթ Ասրյան. Աննա Հակոբյան, մի՛ արա այդ անմիտ ու անիմաստ ՔԱՅԼԸ
- Ակցիա ընդդեմ Աննա Հակոբյանի. Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր Արցախ