Ստեփանակերտում ապամոնտաժվում են Աննա Հակոբյանի կազմակերպած տոնական միջոցառման վրանները
Ստեփանակերտի Վալեքս հյուրանոցի բակում տեղադրված տոնական վրանները և տոնածառն ապամոնտաժվում են: Այս մասին տեղեկանում ենք Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի ֆեյսբուքյան էջից։
«Այս պահին ապամոնտաժվում է այն միջոցառման նախաձեռնումը, որին դեմ ենք մեր ժողովրդով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-27-ի Աննա Հակոբյանը որոշել էր ամանորյա տոներ կազմակերպել Արցախի երեխաների համար և իր ֆոնդից նախատեսել էր 4750 նվեր երեխաների համար: Այս նախաձեռնությունը մեծ դժգոհություն է առաջացրել արցախցի կանանց շրջանում և նրանք պատրաստվում են բոյկոտել միջոցառումը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցին՝ Աննա Հակոբյանի միջոցառման մասին. Բավ է աղ լցնեք մեր վերքերին, հեռացե՛ք
- Արցախցին Աննա Հակոբյանին. Կարո՞ղ է գաս հիմա էլ Մեհրիբանին Ստեփանակերտ թեյախմության հրավիրես
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան