Հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ մուտացիա
Նիգերիայում շրջանառվող կորոնավիրուսում կա ևս մեկ՝ այլ նոր մուտացիա, որը տարբերվում է մնացածից, հայտնում է «Africa CDC» համաաֆրիկյան առողջապահական կազմակերպությունը:
Հիվանդությունների վերահսկման աֆրիկյան կենտրոնի ղեկավար Ջոն Նկենգասոնգը կարծում է, որ այս շտամը զարգացել է Հարավային Աֆրիկայում՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մուտացիաներից առանձին։ Այս մասին գրում է Mig News-ը։
Մինչ այժմ գիտնականները կարողացել են պարզել, որ Նիգերիայում հայտնաբերված վիրուսի նոր տարբերակը չունի N501Y մուտացիա, որը պատասխանատու է դրա արագ տարածման համար, ինչպես եղավ Մեծ Բրիտանիայում առկա շտամի դեպքում:
Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, այս տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ քիչ տվյալներ կան, և դրա հետազոտությունը շարունակվում է:
Նիգերիայի հետազոտողների զեկույցի համաձայն, այս տարբերակը հայտնաբերվել է օգոստոսին և հոկտեմբերին հիվանդներից վերցված երկու նմուշում: Դեռ հայտնի չէ, թե որքան տարածված է նոր Covid-19 տարբերակը Նիգերիայում կամ այլ երկրներում, բայց Նկենգասոնգը շեշտեց, որ նման վիրուսների մուտացիաները հազվադեպ չեն:
«Մենք պետք է ակնկալենք, որ այս նոր տարբերակները կշարունակեն ի հայտ գալ հետագայում», - ասել է նա:
Այժմ հետազոտողները տեղյակ են կորոնավիրուսի մի քանի տեսակների՝ գենետիկ փոփոխություններով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նույնպես նշել է, որ ժամանակի ընթացքում բոլոր վիրուսները փոխվում են:
Հիշեցնենք, որ վերջերս Բրիտանիայում հայտնաբերվեց կորոնավիրուսի նոր տեսակ: Այս կապակցությամբ ավելի քան 40 երկրներ արգելափակել են օդային երթևեկությունը Բրիտանիայի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն մեկնաբանել է կորոնավիրուսի նոր շտամի վերաբերյալ տվյալները
- Բժիշկ Մյասնիկովը գնահատել է կորոնավիրուսի նոր շտամի վտանգը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին