Ռուս խաղաղապահներն անվտանգության դասեր են անցկացրել Ստեփանակերտի դպրոցներից մեկում
Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները խաղաղապահի դաս են անցկացրեցին Ստեփանակերտի միջնակարգ դպրոցի աշակերտների համար, որտեղ նրանք աշակետրներին ներկայացրել են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուս խաղաղապահները դասընթաց են անցկացրել պայթուցիկ օբյեկտներ հայտնաբերելիս անվտանգության պահանջները պահպանելու վերաբերյալ: Դպրոցականներին ներկայացվել է պայթուցիկ սարքերի դասակարգումը և դրանք հայտնաբերման դեպքում անհրաժեշտ գործողությունները: Բացի այդ, մասնագետները ցույց են տվել առաջին բուժօգնության կանոնները:
Ականազերծման կենտրոնի զինծառայողները աշակերտներին ցուցադրել են տվել ռուս զինծառայողների սարքավորումների նմուշներ. OVR-2 զուգակցված զենքի ականազերծման հանդերձանք, որը սակրավորին պաշտպանում է պայթյունի բեկորներից, IMP-S2 ականի և INVU-3M Korshun դյուրակիր պայթուցիկ սարքի որոնիչները: Վերջինը էլեկտրոնային բաղադրիչների և սխեմաների հիման վրա հայտնաբերում է պայթուցիկ սարքերը:
Ընդհանուր առմամբ, դասերին մասնակցել էին միջին և ավագ դպրոցի ավելի քան 80 աշակերտ, ուսուցիչ և ծնող:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին