Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի վերականգնողական թրծաթողման համակարգը պատրաստ է շահագործման
Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծաթողման համակարգի հավաքման աշխատանքը: Դրանք անցկացվել են նոյեմբերի 25-ից՝ ԱԷԿ-ի ինչպես նաև «Նովովորոնեժատոմէներգոռեմոնտ» ու «ՑՆԻԻՏՄԱՇ» ընկերությունների աշխատակիցների հետ համատեղ և ավարտվել են ժամկետից շուտ: Այս մասին հայտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի մամլո ծառայություն:
Աշխատանքները կազմակերպում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն՝ կայանի արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում:
Թրծաթողման համակարգն անցել է համապատասխան բոլոր ստուգումները և ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Ռուսաստանցի մասնագետները կվերադառնան հայկական ԱԷԿ հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին՝ համակարգի տեղադրման ու թրծաթողման նախապատրաստելու համար: Բուն ընթացակարգը կիրականացվի 2021 թվականին՝ ԱԷԿ-ում 2021 թվականի պլանային-նախազգուշական նորոգման ժամանակ, դրանով էլ պայմանավորված 2021 թվականին ՊՆՆ-ն կտևի սովորականից ավելի երկար՝ մոտ 140 օր:
Ռեակտորի թրծաթողումը ռեակտորի կորպուսի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունների վերականգնման ամենաարդյունավետ միջոցն է, կորպուսի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները փոխվում են շահագործման ընթացքում՝ մշտական ռադիացիոն ճառագայթման ազդեցության տակ: Առաջին անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է 1987 թվականին Նորօորոնեժսկի ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկում։ Այժմ այդ գործընթացն իրականացվում է բոլոր կայարաններում, որտեղ ընթանում է շահագործման ժամկետի երկարաձգում։ Վերականգնողական թրծաթողումներն արդեն անցկացվել են ВВЭР-440 տիպի ռեակտորներում այնպիսի ատոմակայաններում, ինչպիսիք են Կոլայի ատոմակայանը (Ռուսաստան), Ռովենի ԱԷԿ-ը (Ուկրաինա), «Կոզլոդույ» ատոմակայանը (Բուլղարիա) և «Լովիիսա» (Ֆինլանդիա):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան