Հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ մերկասառույցով են պատված
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածը և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը։
Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան