Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը։
«Պոստեր պետք է գնանք, մեր տղաները սպասում են, լիքն անելիքներ կան: Երկու-երեք օր է կտրել, բերել, հասցրել են այստեղ: Այս երեք օրում այնքան բան կար անելու»,- դատարանից դուրս գալով՝ ասաց Մանվել Փարամազյանը:
Պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ կալանավորման միջնորդությունը մերժվել է, քանի որ դատարանը կալանավորման հիմքեր չի տեսել:
«Դատական համակարգը շարունակվում է գտնվել իր բարձրության վրա, քաղաքական իշխանության պատվերն, այնուամենայնիվ, կարողանում է չկատարել:
Մենք ստիպված ենք լինելու պաշտպանել մեր դատական համակարգը: Ակնհայտ է, այդ մասին վկայում է երեկվա շրջանառության մեջ դրված նախագիծը, որ կա նաև դատական համակարգը բնաջնջելու քաղաքական որոշում:
Ստիպված ենք լինելու մեր սահմաններին, եկեղեցուն հայրենիքին զուգահեռ պաշտպանել այն դատական համակարգը, որը թույլ չի տալիս վերջնականապես կործանել պետությունը»,- ասաց Ե. Վարոսյանը:
Քննչական կոմիտեից դեկտեմբերի 23-ին հայտնել էին, Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ նույն համայնքի 30-ամյա բնակչին առևանգելու համար։ Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է Քաջարանի քաղաքապետի խափանման միջոցի հարցը
- Երվանդ Վարոսյանը՝ Քաջարանի քաղաքապետի դեմ գործի մասին. Սա քաղաքական հետապնդումից վերան գորժընթաց է արդեն
- Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ նույն համայնքի 30-ամյա բնակչին առևանգելու համար
- Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
- Ցավալի է՝ մարտական դիրքերը թողել եմ, քանի որ կանչել են հարցաքննության. Քաջարանի քաղաքապետ
- Խրամատներից տեղափոխվել ենք մայրաքաղաք. ակցիա՝ ՔԿ դիմաց ի աջակցություն Քաջարանի քաղաքապետի
- Քաջարանի քաղաքապետը վաղը հրավիրվել է ՔԿ
- Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում