Սահմանամերձ համայնքների խնդիրների վերաբերյալ քննարկմանը իշանությունը հրաժարվել է մասնակցել
Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից աշխատանքային քննարկում է նախաձեռնվել, որի ընթացքում քննարկվելու են սահմանամերձ շրջաններում առկա խնդիրները։
ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանի խոսքով, քննարկմանը հրավիրված են եղել Կառավարության անդամներն ու խորհրդարանական իշխող խմբակցության՝ «Իմ քայլի» պատգամավորները։ Սակայն որևէ մեկը չի ներկայացել։
«Ես հույս ունեմ, որ իշխող ուժը կգա և կմասնակցի այս կարևորագույն քննարկմանը»,- նշեց նա։
ԲՀԿ քարտուղարը նաև հայտնեց, որ քննարկման ընթացքում հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատվելու սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ՝ իրավիճակն ավելի հստակ հասկանալու համար։
Հավելենք, որ քննարկմանը մասնակցում է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։