Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում
Այսօր Արմավիրի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել համայնքի ավագանու 2020 թվականի տարեվերջյան նիստը: Նիստի ընթացքում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ նախօրեին «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել, իսկ որդին՝ զոհվել։ Ռուստամ Գասպարյանին նույն գիշերը Արցախում վիրահատել էին, ապա տեղափոխել Գորիս, իսկ ավելի ուշ Երևան։ Նրա վիճակը գնահատվել էր կայուն ծանր։ Բժիշկները մեկ օր պայքարել էին Ռուստամ Գասպարյանի կյանքի համար, սակայն նրա կյանքը փրկել ճէչ հաջողվել։
Ըստ տեղեկությունների, Արցախում թշնամու անօդաչուն հարվածել էր Ռուստամ Գասպարյանի մեքենային։
Հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի հայրենի Ջանֆիդա գյուղի գերեզմանատանը զինվորական կարգով հողին էին հանձնել Ռուստամ Գասպարյանին և նրա Ռաֆայել Գասպարյանին։
Հարակից հրապարակումներ`
- Դավաճաններին երկրորդ հնարավորություն պետք չի տալ. Ռուստամ Գասպարյանի եղբայր
- Արցախում զոհված Ռուստամ Գասպարյանին և որդուն հողին հանձնեցին հայրենի Ջանֆիդա գյուղում
- Ջոկատի տղերքը բարձր են պահում «Սև հովազի» և իրենց հրամանատար Ռուստամի պատիվը. Աբրահամյան
- Շփման գծում վիրավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել է
- «Հրապարակ». Ռուստամ Գասպարյանը վիրավորվել է, իսկ որդին՝ զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան