Փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորն Ալեքսանդր Ազարյանն է. HelpCourt
2020 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվել է: «Թափանցիկ ձեռք 2020» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվել է 2020 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ: Արդյունքում՝ Ալեքսանդր Ազարյանը դարձել է «Թափանցիկ ձեռք» հուշանվերի ԵՌԱԿԻ մրցանակակիր: Այս մասին գրում է yerevan.today կայքը:
Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորել է պարոն Ազարյանին և մաղթեց որպեսզի վերջինիս աշխատանքը միշտ լինի գնահատված ինչպես փաստաբանների, այնպես էլ հանրության կողմից:
Յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին էլ. կայքի միջոցով: Այդ թվում տեսնել, թե ո՞ր փաստաբանը, ո՞ր դատավորին ի՞նչպես և ե՞րբ է գնահատել:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն մերժեց կարգապահական պատասախանության ենթարկել դատավոր Ալեքսանդր Ազարյանին
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Փորձում եմ ցույց տալ, որ աջակցում եմ Ալեքսանդր Ազարյանին ու իր նման մյուս դատավորներին
- Վարոսյան. Սա ուղիղ ուղղված է դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ
- ԲԴԽ-ն սկսում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին