ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորական կազմը Գլխավոր դատախազից շատ կոնկրետ գործողություններ պահանջեց. Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորական կազմը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից շատ կոնկրետ գործողություններ պահանջեց։ Տեղեկացնում եմ, որ նշված դիմում-հայտարարությանը կարճ ժամանակահատվածում արդեն իսկ միացել են 68 իմ հարգարժան գործընկեր փաստաբաններ (գործընթացը շարունակական է), այդ թվում փաստաբաններ որոնք իրավապահ համակարգում աշխատելու լուրջ փորձ ունեն։
Հարգելի լրագրողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Գլխավոր դատախազին հասցեագրված հայտարարությունը տարածել են ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի այնպիսի դոկտոր-պրոֆեսորներ՝ որոնք հեղինակել են օրինակ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ընդհանուր և հատուկ մասեր մենագրությունը, որից օգտվում են բոլոր քննիչները և դատախազները, այդ թվում հենց Գլխավոր դատախազը»:
Այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորական կազմը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, Գլխավոր դատախազ Արթուր...
Posted by Aram Vardevanyan on Friday, 25 December 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան