Արթուր Դավթյանին իրավունք սովորեցրած գիտնականները իրավական վարպետաց դաս են տալիս նրան. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երկու տասնյակ իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսորների հանրային/մասնագիտական պահանջին՝ ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դասախոսներն իրեն մատնացույց են անում ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով կատարված և շարունակվող հանցագործությունը՝ պահանջելով նրանից հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, հարուցել քրեական գործ և ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Փաստորեն Դավթյանին իրավունք սովորեցրած գիտնականները իրավական վարպետաց դաս են (master class) տալիս նրան, որից խուսափել կամ այն մերժել Դավթյանն ուղղակի չի կարող:
Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի ամենահեղինակավոր իրավաբան գիտնականներն այս պահանջը ձևակերպելիս առաջնորդվել են հայրենասիրության և մասնագիտական արժանապատվության հրամայականով՝ նպատակ ունենալով վերականգնել տապալված իրավական կարգն ու երաշխավորել իրավունքի գերակայությունը:
Հ.Գ. Կարծում եմ այս խնդրով ասելիք ունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգդյանը՝ որպես պետության գլուխ և ՀՀ սահմանադրությանը հետևելու պարտականություն ունեցող պետական բարձրագույն մարմին»,- գրել է Արթուր Ղազինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան