Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։
Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ընդգծել է Ռուսաստանի իր գործընկերոջ` Մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ բարձր վստահելի ու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև համատեղ աշխատանքը երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան