Արցախցին՝ Աննա Հակոբյանի միջոցառման մասին. Բավ է աղ լցնեք մեր վերքերին, հեռացե՛ք
Արցախի բնակիչ Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆեյսբուքյան հարթակի սիրելի ընկերներ, վստահ եմ, որ ծանոթ եք ինձ և իմ կյանքի հանրային հատվածին։
Երկար տարիներ երիտասարդական-հասարակական դաշտում ընգրկված եմ եղել և շարունակում եմ լինել մի շարք հանրային նշանակության հարցերի բարձրաձայնողն ու լուծումներ առաջարկողն, ինչպես նաև գործուն քայլերով (այստեղ` Ծմակահողի գիտական ճամբարներ, #ՄաքուրԱրցախ, #ԱռողջԱրցախ և այլ ծրագրերի հեղինակ և համահեղինակ) փորձում եմ աջակցել մեզ շրջապատող աշխարհն ավելի հաճելի ու ընկալելի դարձնելուն։
Այսօր, առավել քան երբևէ, մեզ միասնություն և համերաշխություն է պետք, հանուն Արցախն անվտանգ և բարեկեցիկ հայրենիքի մասը դարձնելու նպատակի։ Սակայն ներկայում կատարվող իրադարձությունները խորը հիասթափություն են առաջացնում, մասնավորապես ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի տիկնոջ մանկուրտիստական տոնախմբությունն իրական զայրույթի և ցասման պատճառ է դարձել։ Այսօրինակ շոուները արժեզրկում և բարոյալքում են հանրային լայն հատվածին։
Ուստի՝ հաշվի առնելով այս, և, որ ավելի կարևոր է՝ հարգելով որդեկորույս մայրերի, ճակատագրի դաժան հարվածով առանց հայր մնացած երեխաների վիշտն, առաջարկում եմ մեր արդարացի բողոքն արտահայտել անօրինակ այս ցինիզմին։
Բավ է աղ լցնեք մեր վերքերին, հեռացե՛ք...»։
Նշենք, որ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Արցախ այցին ու նրա կողմից կազմակերպվող միջոցառման դեմ արշավին միացել ու դրա մասին ֆեյսբուքյան էջերում բարձրաձայնել են բազմաթիվ արցախցիներ։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Ասրյան. Աննա Հակոբյան, մի՛ արա այդ անմիտ ու անիմաստ ՔԱՅԼԸ
- Ակցիա ընդդեմ Աննա Հակոբյանի. Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր Արցախ