Բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանն ու Արսեն Նիկողոսյանը
Քիչ առաջ ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին, որոնք, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցում էին դավաճան Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությանը։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
««Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու նպատակով իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ՀՀ վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի ուղիղ հրահանգների հետևանք են։«Հայրենիք»-ը չի նահանջելու. դավաճանի հրաժարականն այլընտրանք չունի»,- ասված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին