«Ժողովուրդ». Դատավորների թիվը կավելանա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում են փոփոխություն կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Այն դեռևս ներկայացվել է հանրային քննարկման, որից հետո՝ արդեն հաջորդ տարի, կքննարկվի խորհրդարանում: Երեկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այն ստացել էր 97 կողմ ձայներ:
Նախագծով, մասնավորապես, ավելացվում է դատավորների թիվը, կլինեն նոր դատավորներ, որոնք քննելու են դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե սա կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը և քրեական գործերի քննության արագությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտի մասով ներկայացվել է 17.136 միջնորդություն, 2019 թվականի ընթացքում՝ 18.627 միջնորդություն, իսկ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 9.883 միջնորդություն: 2019 թվականին ներկայացված միջնորդություններից 11.717-ը ներկայացվել են Երևան քաղաքում, իսկ 6.910-ը՝ մարզերում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում