Լոնդոնը և Բրյուսելը պայմանավորվեցին Բրեքսիթից հետո հարաբերությունների շուրջ
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնության եկան Բրեքսիթից հետո ապագա հարաբերությունների ձևաչափի վերաբերյալ գործարքի պայմանների շուրջ՝ անցումային շրջանի ավարտից մեկ շաբաթ առաջ: Այս մասին գրում է Euronews-ը։
Վերջին ինն ամիսների ընթացքում շարունակվել են ինտենսիվ բանակցությունները: Կողմերին հաջողվել է փոխզիջման հասնել ամենացավոտ հարցերից մեկի շուրջ՝ Եվրամիությունը 25%-ով կրճատում է բրիտանական տարածքային ջրերում ձկնորսության իր քվոտան:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համաձայնագիրն անվանել է արդար ու հավասարակշռված։
Վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Բրիտանիան վերականգնել է վերահսկողությունը մի շարք առանցքային ոլորտների վրա՝ միաժամանակ պահպանելով Եվրամիության հետ առանց տուրքերի և քվոտաների առևտրի հնարավորությունը:
«Այս պայմանագիրը կնպաստի մայրցամաքում աշխատատեղերի ստեղծմանը և բարգավաճմանը», - վստահություն է հայտնել Ջոնսոնը։
Համաձայնագիրը կօգնի խուսափել տնտեսությունում քաոսից, և մի քանի տարվա անորոշությունից հետո ձեռնարկատերերը կարող են թեթևացած շունչ քաշել, քանի որ հունվարի 1-ից նրանք կշարունակեն աշխատել հատուկ կանոնների հիման վրա:
Բրեքսիթից հետո ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կպահպանեն նաև առանց վիզայի ռեժիմը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում