Խալիֆա Հաֆթարը Թուրքիային վերջնագիր է ներկայացրել․ Հեռացիր, թե չէ մենք ուժ կկիրառենք
Լիբիայի ապստամբ ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հինգշաբթի օրը սպառնաց ուժ կիրառել Լիբիայում թուրքական զինված ուժերի դեմ, եթե Թուրքիան շարունակի միջամտել Հյուսիսային Աֆրիկայի երկրի գործերին։ Այս մասին գրում է Ahval News-ը։
«Անվտանգություն և խաղաղություն չի լինի, քանի դեռ թուրքական բանակի կոշիկները պղծում են մեր անաղարտ հողը։ Գաղութարար թշնամին ունի երկու տարբերակ՝ կամ խաղաղ հեռանալ, կամ էլ բռնի ուժով վտարվել», - ասել է Հաֆթարը՝ Լիբիայի Անկախության օրվա 69-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նշենք, որ Թուրքիան աջակցում է մայրաքաղաք Տրիպոլիում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը՝ Հաֆթարի արևելյան ուժերի հետ բախման մեջ: Հաֆթարին աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը:
Հաֆթարի մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանը որոշում կայացրեց 18 ամսով երկարացնել Լիբիայում թուրքական զորքերի տեղակայումը: Հոկտեմբերին ստորագրված ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված զինադադարի պայմանագիրը նախատեսում է օտարերկրյա ուժերի և վարձկանների դուրսբերում՝ երեք ամսվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի խորհրդարանը 18 ամսով երկարացրեց Լիբիայում բանակի ներկայության մանդատը
- Լիբիայում գեներալ Հաֆթարի ուժերը թուրքական նավ են առգրավել
- Բորել․ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանացնում են» հակամարտությունները Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում
- Անկարան թույլ չի տվել գերմանական նավին խուզարկել Լիբիա զենք տեղափոխող նավը․Բեռլին
- Լիբիայի ազգային բանակի գեներալ. Թուրքիան Լիբիայից ահաբեկիչներ, վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան
- Չավուշօղլու. Թուրքիան և Ռուսաստանը մոտ են Լիբիայում հրադադարի հաստատմանը
- Լիբիայի հակամարտության կողմերը իրենց կողմնակիցներին կոչ են արել դադարեցնել կրակը
- Լիբիայի ազգային բանակը խոցել է թուրքական ԱԹՍ
- Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայի հարցով համատեղ հայտարարություն են հրապարակել
- Լիբիական հակամարտության խճանկարն ավելի բազմազան է դառնում․ Արմեն Պետրոսյան
- Մակրոնը Թուրքիային մեղադրում է Լիբիայում «քրեական պատասխանատվության» մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան