«Հրապարակ». Որոտանի գյուղապետի եղբոր տունն անցել է ադրբեջանցիների տիրապետության տակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում սահմանազատման անհասկանալի ու անօրինական գործընթացը շարունակվում է, ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայում, պաշտպանական կառույցներ՝ բլինդաժ ու դիրք են կահավորում։ Որոտան գետի ձախ ափին Ադրբեջանի դրոշն է ծածանվում։
Այդ դիրքից նրանց նշանառության տակ են հայտնվել «Տաթև» ՀԷԿ-ը, Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը և Որոտան համայնքը։ Որոտանի տներից մեկն անցել է հակառակորդի տիրապետության տակ, տունը պատկանում էր Որոտանի գյուղապետի եղբորը։
Մեզ հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ իր եղբորը երեկ չեն թողել մտնել տուն. «Ժամկետ են դրել, ռուս խաղաղապահներն են այստեղ, բայց ասեմ՝ գյուղից մի երեխա դուրս չի եկել, մարտական ենք տրամադրված, մեր հողը պիտի պահենք, թուրքը թող վախենա»։ Բացի դրանից, նաև այգեգործական տարածքներ են անցնում թշնամուն՝ «մարդիկ տներ էին կառուցում, խաղողագործությամբ զբաղվում, տնտեսություն վարում, ամբողջն իրենց է մնում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան