Ադրբեջանի կողմից դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակը:
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ:
Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա:
Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանը բարոնուհի Քոքսի, միջազգային լրագրողների ու փորձագետների հետ Արցախում է
- Վիրավորված ռուս լրագրողները հատուկ չվերթով կտեղափոխվեն Մոսկվա
- Լրագրողների թիրախավորումը նպատակ ունի խոչընդոտելու Ադրբեջանի ԶՈւ-ի պատերազմական հանցագործությունների փաստագրումը. ՀՀ ԱԳՆ
- Լրագրողական ՀԿ-ները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ոտնձգությունների վրա
- «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում ապահովել լրագրողների անվտանգությունը
- Այսօր Ադրբեջանի կողմից 3 անգամ թիրախավորվել են նաև Banak.info կայքի լրագրողները
- Արցախում կրկին թիրախավորվել են լրագրողները
- «Le Monde»-ի լրագրողներին տեղափոխում են Ֆրանսիա
- Ղարաբաղում լրագրողների ռմբակոծությունն արդարացում չունի․ Լրագրողներ առանց սահմանների
- Արցախի նախագահն ու ԱԳ նախարարը այցելել են Le Monde պարբերականի վիրավորված լրագրողներին