Սայաթ Շիրինյանը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, նա ազատության մեջ է: Այս մասին հայտնում է Ս.Շիրինայնի պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Դատավոր Պապոյանի նախագահությամբ մանրամասն քննության առնվեց մեր բողոքը: Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` Գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, առաջնայինը հիմնավոր կասկածի բացակայությամբ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դադարեցրեք իրավական խայտառակությունները...»,- գրել է պաշտպանը:
Սայաթ Շիրինյանտ ձերբակալվել էր դեկտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով: Փաստաբան Արամ Վարդևանյանը Շիրինյանի ձերբակալումը որակել էր որպես քաղաքական հետապնդում:
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալվել է Սայաթ Շիրինյանը
- Սայաթ Շիրինյանի ձերբակալումը բողոքարկվելու է այսօր․ փաստաբան
- Այսօր մեր հայրենիքը վտանգված է, չկա իշխանություն, ավելի ճիշտ անիշխանություն է. Սայաթ Շիրինյան
- Փաշինյանը չի պատասխանում Ալիևին, որովհետև վախենում է, որ Ալիևը քեշ փողերի մասին կխոսի. Սայաթ Շիրինյան
- Սայաթ Շիրինյան. Մեզ վախեցնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին