ՌԴ կառավարությունը ՊՆ-ին լրացուցիչ միջոցներ է հատկացրել՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության համար
Ռուսաստանի կառավարությունը բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություն իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան, գրում է Tass-ը։
«Գործող օրենսդրությանը համապատասխան, խաղաղապահ զորակազմի ապահովումն իրականացվում է բյուջետային միջոցների լրացուցիչ բաշխման հաշվին: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը համապատասխան որոշումներ է կայացրել», - ասել է Շևցովան:
Նշվում է, որ լրացուցիչ վճարներ են նախատեսվում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը մասնակցող անձնակազմի համար:
Ավելի վաղ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների գործողությունները նպաստեցին Լեռնային Ղարաբաղի տարածքում մարդասիրական աղետի կանխմանը: Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղի տարածքը լիովին վերահսկվում են ռուս խաղաղապահների ստորաբաժանումների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան