Փաշինյանն անհետ կորած զինծառայողների հարազատներից ժամանակ է խնդրել
Անհետ կորած զինվորների՝ երեկ Բաղրամյան պողոտան փակած հարազատներն այսօր հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ:
Անհետ կորած զինծառայողների մեկի հորեղբայրը՝ Սերգո Գալստյանը ներկայացնում է այսօր կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մանրամասներ։ Նա նախ նշում է, որ հանդիպման ժամանակ որևէ հարցին հստակ պատասխան չեն սստացել։ Անհետ կորած զինծառայողների ծնողներից Փաշինյանը մինչև երեքշաբթի ժամանակ է խնդրել։
Նրանց պահանջներն են՝
1. բանակցել և որոնել անհետ կորածներին,
2. տեր կանգնել գերի ընկած մեր տղաներին, ապահովել նրանց շուտափույթ վերադարձը,
3. ձեռք բերել ԴՆԹ թեստավորման սարքեր,
4. շրջափակումից դուրս բերել զինվորական և քաղաքացիական անձանց,
5. շարունակել դիերի որոնման աշխատանքները:
«Այս հարցերին չի կարողացել հստակ պատասխանել, երեքշաբթի նորից այցելելու ենք վարչապետից ստանալու հարցերի պատասխանները»,- ֆեսբուքյան տեսանյութում ասում է Ս. Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունում հանդիպման ժամանակ իմ հարցերին պատասխան չեմ ստացել. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Բաղրամյան պողոտայում ոստիկանի արարքը առաջացրեց ակցիայի մասնակիցների զայրույթը
- Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան
- Վերջնական աղետից խուսափելու զգոնությամբ` ժամը 17։30-ին իրականացնել համախմբված բողոքի ակցիաներ. Արտակ Թովմասյան