Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 218 724 դեպք: Ապաքինվել է ևս 1 515 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 196 220: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 313:
Վերջին 24 ժամում անցկացվել է 13 655 թեստ, այստեղից 6 747-ը՝ հակագենի արագ թեստով և 6 908-ը՝ PCR:
Կարանտինային ռեժիմում 396 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 969 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 542-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա