Հրդեհից հետո առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան համերգ
Հրդեհից հետո առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան համերգ։ Տաճարի պատերի ներքո հնչել է Բախ։ Այս մասին գրում է Euronews-ը։
Այս համերգին հանդիսատես չկար, և նկարահանող խումբը կրում էր քիմիական պաշտպանության կոստյումներ:
Փարիզի թեմը թույլ էր տվել երաժիշտներին մուտք գործել տաճար՝ հույս սերմանելու և հավատը ամրապնդելու համար:
Երգչախումբը կատարել է Ջոզեֆ Մորի հայտնի Սուրբ ծննդյան երգը։
Համերգն ավարտվել է «Jingle Bells»-ով։
Հիշեցնենք, որ տաճարը, որը 13-րդ դարի գոթական ճարտարապետության հուշարձան է, հրդեհվել էր 2019թ․-ի ապրիլի 15-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին