Ֆինանսական ի՞նչ աջակցություն կարող են ստանալ արցախցիները
«Ունենք 15 սոցիալական միջոցառում՝ ուղղված պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների աջակցությանը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նա նշեց, որ այս պահին մոտավորապես 90 հազար քաղաքացի ստացել է 68 հազար դրամ աջակցություն, ծախսվել է 6,5 մլրդ դրամ գումար։
«Կարող ենք ասել, որ ծրագրի փաստացի շահառուների գրեթե 98%-ն արդեն ստացել է աջակցություն։ Այս պահին մի քանի հազար քաղաքացի է մնացել, որ պետք է դիմի և ծրագրից օգտվի։ Իսկ մյուս ծրագրերի հետ կապված ունենք որոշակի խնդիրներ՝ կապված բազաների հետ։ Կան շահառուներ, որոնք մերժվել են և աջակցություն չեն ստացել։ Որպեսզի այդ խնդիրները լուծվեն, արդեն օնլայն հարթակ է ստեղծվել, որտեղ դիմում-բողոքներ են ներկայացնում քաղաքացիները»,- ներկայացրեց նախարարը։
Աջակցության մեկ այլ ծրագիր էլ, Մեսրոպ Առաքելյանի խոսքով, նախատեսված է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված և վերջին երեք ամսում փաստացի բնակված քաղաքացիների համար։
«Այդ մասով, մենք մոտավոր հաշվարկներով ունենալու ենք մոտ 30 հազար շահառու, որոնցից 5 հազարն արդեն ստացել է աջակցություն։ Այս աջակցությունը յուրաքանչյուր անձի մասով կազմում է 300 հազար դրամ՝ և՛ չափահասների համար, և՛ անչափահասների։
Աջակցության մյուս ծրագիրն էլ յուրաքանչյուր անձի մասով 250 հազար դրամ է։ Այս ծրագրի շահառու են հանդիսանում Արցախի այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով այս պահին ժամանակավորապես հնարավորություն չունեն բնակվելու իրենց բնակարաններում»,- տեղեկացրեց նախարարը։
Նա նշեց, որ 300 կամ 250 հազար դրամ աջակցություն ստացած քաղաքացիները նաև ստացել են 68 հազար դրամ աջակցություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին