Կառավարությունում հանդիպման ժամանակ իմ հարցերին պատասխան չեմ ստացել. Անհետ կորած զինծառայողի հարազատ
Անհետ կորած զինծառայողների հարազատները գոհ չեն կառավարությունում կայացած հանդիպումից: Երեք ժամ տևած հանդիպումից հետո նրանք նշում են՝ հետաքրքրող հարցերի պատասխանները չեն ստացել:
«Բավարարված չեմ մեր կառավարությունից: Իմ հարցերին պատասխան չեմ ստացել. Նորից գնալու եմ թուրքերի հետ բանակցելու»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց անհետ կորածներից մեկի հորեղբայրը՝ Սերգո Գալստյանը։
Նա նաև բարձրացրել էր պատերազմական գոտուց դուրս բերված անճանաչելի մարմիններն ԴՆԹ փորձաքննության ենթարկելու համար ապարատների հետ կապված հարց: Ասաց. «Երևի-ով է պատասխան տրվել, համենայնդեպս այս տարի երկրորդ ապարատը չի գործարկվելու»:
Հիշեցնենք, որ երեկ Սերգո Գալստյանը և այլ քաղաքացիները բեռնատար մեքենաներով փակել էին Բաղրամյան պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
«Ես անհետ կորածի հարազատ եմ։ 45 օր փնտրում ենք, չենք գտնում երեխաներին։ Եղել եմ Արցախում։ Թերահավատորեն ենք վերաբերում որոնողական աշխատանքներին։ Քանի որ պետական որևէ մարմին չի եղել մեր կողքին, ես գնացել եմ մինչև խորքերը՝ վտանգելով իմ կյանքը։ Սա քաղաքական ակցիա չէ, ես որևէ կուսակցության անդամ չեմ, խնդրում եմ չքաղաքականացնել:
Ստով մի շարունակեք առաջնորդվել։ Սկզբում ասեցիք՝ հաղթում ենք, հիմա էլ չգիտենք, քանի՞ երեխա է գերի, քանի՞սն են անհետ կորած, քանի՞ զոհ ունենք։ Մեզ պետք է են նորմալ, կիրթ, բանակցելու ունակ ղեկավար։ Անուններ չեմ կարող տալ, այնպիսի մարդիկ, ովքեր կարող են կանգնել մեր կողքին»,- ասաց Սերգո Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան
- Վերջնական աղետից խուսափելու զգոնությամբ` ժամը 17։30-ին իրականացնել համախմբված բողոքի ակցիաներ. Արտակ Թովմասյան