Փաշինյանն այլընտրանք չի ունենալու, քան կեղծարարությամբ հաղթելու այդ ընտրություններում. Գոհար Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Ցանկացած քաղաքական ուժ, ով կընդունի Փաշինյանի առաջարկն արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող խորհրդակցություններին մասնակցելու վերաբերյալ, ուղղակի հանցակից է դառնում հայ ժողովրդի դեմ կատարված առնվազն հետևյալ առերևույթ ծանր հանցագործություններին՝
1. հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված հրադադարը մերժելու համար, որն ընդունելու դեպքում Շուշին կմնար մեր վերահսկողության տակ և չէինք ունենա հազարավոր նոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորած եւ գերեվարված հայրենակիցներ,
2. ի խախտումն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության՝ Կապանի, Գորիսի բարձունքները թշնամուն հանձնելու և Սյունիքի դարպասները դավադիր եղանակով հակառակորդի առջև բացելու համար,
3. Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտմամբ՝ ՀՀ սահմաններն սիրողական մակարդակի GPS սարքերի միջոցով գծելու, դեմիլիտացիոն եւ դեմարկացիոն հանձնաժողով չստեղծելու և Սոթքի հանքը մեկ գիշերվա ընթացքում կորցնելու համար,
4. անհայտ կորած և գերեվարված հարյուրավոր հայրենակիցների հայտնաբերելու կամ հետ բերելու մասով օպերատիվ և պատշաճ գործողություններ ժամանակին չկատարելու ու նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ նշված երեք շրջանների հանձնումը բացապես այդ գործողությունների կատարմամբ չպայմանավորելու համար,
5. ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ գնելու փոխարեն 120 միլիոն դոլլարով առանց հրթիռների չորս հատ ՍՈՒ-30 ձեռք բերելու համար, որոնք այդպես էլ մարտական թռիչք չիրականացրին։
Տասնյակ այլ հարցերի համար, որոնց անդրադարձել էի նախորդիվ։
Վերոնշյալն ընդամենը Փաշինյանին վերագրվող ծանր հանցագործությունների նվազագույն մասն է, ինչի պատճառով հայ ժողովուրդն ապրեց վերջին 100 տարվա մեծագույն ողբերգությունը։
Կրկնում եմ՝ Փաշինյանի հետ ցանկացած համագործակցություն համահավասար է նրա հանցակիցը լինելուն։
Հ. գ. Եթե Նիկոլ Փաշինյանը որևէ մոտիվացիա չուներ կեղծելու 2018 թվականի ընտրությունները, ապա նա շատ լավ հասկանում է, որ, եթե 2021 թվականի ընտրությունների արդյունքում չկարողանա հաղթանակել, ապա իր գործած հանցանքների համար դատապարտվելու է ցմահ ազատազրկման։
Հետևաբար՝ նա այլընտրանք չի ունենալու, քան սեփական օլիգարխների և վարչական ռեսուրսների բիրտ կիրառմամբ և կեղծարարությամբ հաղթելու այդ ընտրություններում»։
Ցանկացած քաղաքական ուժ, ով կընդունի Փաշինյանի առաջարկն արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող...
Posted by Gohar Meloyan on Friday, 25 December 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան