Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում, կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին:
Դավաճա՜ն, քո քաղաքական վախճանը այլևս իրականություն է, իսկ հեռացումդ անխուսափելի:
Քո բոլոր փորձերը մեր ժողովրդին մասնակից դարձնել քո ազգադավ ծրագրերին չի ստացվելու....
չարիքի իշխանություն#!աղբանոց#»։
Մեկ այլ գրառման մեջ նշել է.
«Այսօրվա մասին խոսել եմ դեկտեմբերի 5-ին։ Երկրի թիվ մեկ չարիքը, իրավիճակից դուրս գալու համար փորձելու է վարչական ռեսուրսներով կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Այս տարբերակն անընդունելի է. կա մեկ ճանապարհ՝ հեռացնել դավաճանին, որից հետո հայ ժողովրդին կընձեռնվի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորություն»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր
- Քաղաքագետ. Հիմա գնալ ընտրությունների, նշանակում է վերջնական քաոսի տանել երկիրը
- Արտահերթ ընտրությունով Նիկոլն ուզում է իր կաշին փրկել
- Կարեն Վրթանեսյան. Իսկ ոչ մի բանից չզզվող Դավաճանը ոգևորվում է, թև առնում
- Փաշինյանն այլընտրանք չի ունենալու, քան կեղծարարությամբ հաղթելու այդ ընտրություններում. Գոհար Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին