Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան նույնպես պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Այդ մասին հայտարարությունը տարածվել է ՀԱԿ ֆեյսբուքի պաշտոնական էջում:
«ՀՀ-ում ստեղծված քաղաքական սոցիալական տնտեսական իրավիճակը վկայում են, որ ՀՀ-ում խաթարվել են Սահմանադրությամբ հռչակված ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալական և իրավական պետության հիմքերը»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀԱԿ տարածած հայտարարությունում ասվում է, որ նոյեմբերի 9-ին գաղտնի ստորագրած հայտարարությունը հանրապետությունում առաջացրել է խորը ճգնաժամ, որի լուծումը Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականն է: