Ճապոնիան արգելել է այլ պետությունների քաղաքացիների մուտքն իր երկիր
Ճապոնիան մինչև 2021 թվականի հունվարի վերջ արգելել է այլ պետությունների քաղաքացիների մուտքը երկիր։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Kyodo News-ը:
Ավելի վաղ Ճապոնիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի «բրիտանական» մուտացիայի երկու դեպք:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենկոկը նախորդ շաբաթ ասել էր, որ հետազոտողները երկրում հայտնաբերել են COVID-19 նոր ձև, որը, նրանց խոսքով, շատ ավելի արագ է տարածվում, քան նախորդը:
Մուտացիան հայտնաբերվել է նաև Հարավային Աֆրիկայում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր շտամի վտանգի մասին՝ շեշտելով, որ այն 70%-ով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:
Հաշվի առնելով դա, ըստ որոշ աղբյուրների, ավելի քան 20 պետություն որոշել է դադարեցնել օդային հաղոդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ: Ռուսաստանը դեկտեմբերի 22-ից հայտարարել է Միացյալ Թագավորության հետ թռիչքների յոթօրյա սահմանափակման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա