Մահացել է խորհրդային հետախուզության սպա Ջորջ Բլեյքը
Հետախույզ Ջորջ Բլեյքը, ով իր կամքով MI-6-ից անցել է խորհրդային հետախուզության կողմը, մահացել է 98 տարեկան հասակում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) մամլո բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը:
«Այսօր կյանքից հեռացավ հետախուզության լեգենդար սպա, Ռուսաստանի ԱՀԾ պաշտոնաթող գնդապետ Ջորջ Բլեյքը: Նա անկեղծորեն սիրում էր մեր երկիրը, հիանում էր Հայրենական մեծ պատերազմում մարդկանց սխրանքով»,- ասել է Իվանովը:
Նոյեմբերի 11-ին Ջորջ Բլեյքը դարձավ 98 տարեկան: Նա ծնվել է 1922 թ. նոյեմբերի 11-ին Ռոտերդամում, ծառայել է M I6- ում, բայց իր համոզմունքներից ելնելով անցել է խորհրդային հետախուզության կողմը` ավելի քան 20 տարի նա կրկնակի գործակալ էր` ԽՍՀՄ-ին փոխանցելով գաղտնի տվյալներ, որոնք թույլ էին տալիս բացահայտել բրիտանական գործակալներին: Բլեյքից ստացվում էին Անգլիայի ռազմական դեպարտամենտի հետախուզական ուսումնասիրությունները և ԽՍՀՄ ռազմական գաղտնիքների վերաբերյալ բրիտանացիների և ամերիկացիների տեղեկացվածության աստիճանի վերաբերյալ տվյալները: Դավաճանության և լրտեսության համար Բլեյքը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման, բայց նրան հաջողվել է փախչել և մեկնել Ռուսաստան: Արտաքին հետախուզության մեջ Բլեյքը ստացել է գնդապետի կոչում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում