Քաղաքական 13:00 26/12/2020 Հայաստան

Վարդան Ոսկանյան. Փաշինյանն անհապաղ պետք է հեռանա, նա և ապիկար է, և դավաճան

«Քաղաքական գնահատականն այն է, որ Փաշինյանը և դավաճան է, և ապիկար։ Ըստ էության, նա չի կարողացել իրականացնել իր հիմնական գործառույթները, և դրանց չիրականացումը բերել է դավաճանական համաձայնությունների կայացման թշնամական կողմի հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց իրանագետ, ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը։

Նա մանրամասնեց, Փաշինյանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության հետևանքով Հայաստանը ոչ միայն կորցրել է Արցախի մի մասը, այլև ԼՂ խնդիրն ունի մշուշոտ ապագա, փորձ է  արվում այդ հիմնախնդիրը մոռացության մատնել, որովհետև այսօր Հայաստանում ստեղծվող նոր խնդիրները թույլ չեն տալիս հիշել արցախյան հիմնախնդրի գոյության մասին։

«Հետևաբար, այս իշխանությունը թե ապիկար է, թե դավաճան։ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա»,- ասաց ԵՊՀ դասախոսը։

Նա հիշեցնում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը դրվել է մտավորական խավի կողմից, դրա հեղինակային իրավունքն ամենևին Փաշինյանինը չէ, բայց ընտրությունները պետք է անցկացվեն մի կարևոր պայմանի՝ այն է նրա անհապաղ հրաժարականի ու նրան իշխանությունից հեռացնելու դեպքում։

«Լինելով պարտության մարմնավորում՝ այս իշխանությունը՝ ի դեմ այդ իշխանության առաջին դեմքի, ունակ չէ կազմակերպելու ընտրական գործընթաց պետության ներսում՝ հաշվի առնելով վստահության այն հսկա դեֆիցիտն ու պակասը, որն ունի այդ իշխանությունն ու հատկապես դրա առաջին դեմքը։ Մի շատ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել։ Եթե Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է  ժողովրդի կամքի ազատ արտահայտման երաշխավոր, ապա ակնհայտ է, որ նա իր կառավարման ընթացքում, հատկապես պատերազմյան ու հետպատերազմյան իրավիճակում չի կարողացել այդ երաշխավորը լինել»,- մանրամասնեց Ոսկանյանը։

Նա հիմնավորեց, որևէ մեկը չի կարող պնդել, թե հայ ժողովրդի կամքն է արտացոլված նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մեջ, կամ հայ ժողովրդի կամքն է արտահայտված ամեն օր Հայաստանի՝ մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի տարբեր հատվածներ թշնամուն հանձնելու մեջ։

«Ընդ որում այդ գործընթացներն ուղղակիորեն բացասական ազդեցություն են ունենում մեր բնակիչների կյանքի, կենսագործունեության վրա, ավելի լայն իմաստով նաև Հայաստանի հետագա կենսունակության վրա։ Տեսեք Սյունիքում կատարվածը, որտեղ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել չորս կիլոմետրանոց հատված։ Իսկ այդ ճանապարհը շատ կարևոր է թե ներհայաստանյան կոմունիկացիան ապահովելու նպատակով, թե Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Իրանի հետ հարաբերությունների առումով։ Ըստ էության, այժմ  Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ոչ միայն չի կարողացել ապահովել Սյունիքի բնակչության կամքն ու ցանկությունը, այլև չի կարողացել ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ հաշվի առնելով Հայաստան-Իրան ցամաքային կապի կարևորագույն նշանակությունը մեր պետության համար»,- նշեց իրանագետը։

Վարդան Ոսկանյանը շեշտեց, որ  արտահերթ ընտրություն կազմակերպելու ունակություն այս իշխանությունը չի կարող ունենալ, դրա վառ ապացույցն էին լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, որ դեպի Եռալուր սգո երթի բազմամարդ լինելու համար կիրառվել էր վարչական ռեսուրս, եղել էր վարչական ռեսուրսի ներգրավում։

«Որևէ մեկը կարո՞ղ է բացառել, եթե նման վարչական ռեսուրս կիրառվում է սգո երթի համար, նույն ռեսուրսը չի կիրառվի արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող կազմակերպել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ։ Նման ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ է ոչ շահագրգիռ, այլ խոսքով արբիտրային գործառույթներ իրականացնող անձ և կողմ։ Այդպիսի անձ արդեն իսկ առաջադրվել է ընդդիմության կողմից։ Նա ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյան է, որը ստանձնելով վարչապետի պաշտոնը, չառաջադրվելով այդ ընտրություններում իրականացնելու է արդար ու օբյեկտիվ արբիտրի գործառույթ, որը կարծում եմ, ցանկացած տրամաբանող մարդու համար ընդունելի տարբերակ է»,-ասաց գիտնականը։

Նա ցավով փաստեց, որ Հայաստանը երբիցե չի ունեցել անվտանգության նման ցածր մակարդակ, բնակչության մեջ չկա անվտանգության զգացում։

«Եթե ԱԱԾ-ն հայտարարում է, որ Սյունիքում ճանապարհ անցնելու ընթացքում պետք է ունենալ հեռախոսահամար, որ գերի ընկնելու դեպքում զանգահարեք, ապա դա ցույց է տալիս, որ բնակչության շրջանում չի կարող լինել  անվտանգության զգացումը, ուր մնաց դա լինի պետական սահմանների ու ընդհանրապես պետության՝ որպես մարմնի, որպես տվյալ ազգի բարձրագույն արժեքի պարագայում։ Անցած երկուսուկես տարիներին անվտանգային որևէ խնդիր չի ապահովվել։

Մենք այժմ նաև պետական ստի ու կեղծիքի քարոզչության համատեքստում ու դրա հետևանքով ոչ միայն չենք կարողանում հասարակական շրջանակներին հասցնել անվտանգության կորուստը, այլև նույն այդ քարոզչամեքենան փորձում է դա հիմնավորել, այն կարծես լինի ադրբեջական քարոզչամեքենայի մաս։ Փոխարեն հակադարձելու, փաստացիորեն հիմնավորում է թշնամական կողմի գործողությունները՝ մեր հասարակության գիտակցության մեջ փորձելով սերմանել սխալ ու թշնամու համար հաճելի, ըստ էության թշնամահաճո գաղափարներ ու մտքեր։ Սա թե դավաճանության, թե ապիկարության հետևանք է»,- նշեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}